211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 11-ից 14-ը)

views-count741 դիտում article-date 16:30 14-03-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 15 դեպքից` 14-ը: Բացահայտվել է գողության` 20, կողոպուտի` 1, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր