Զգուշացե՛ք, քաղաքում կեղծ թղթադրամ է շրջանառվում. տեսախցիկը ֆիքսել է «Լեդի» խանութում կեղծ թղթադրամ վճարած երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում գործող «Լեդի» խանութ-սրահից օրեր առաջ մի երիտասարդ վզնոց է գնել եւ փոխարենը կեղծ թղթադրամ վճարել: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց խանութի սեփականատերը՝ Աննա Գեղամյանը:
Նրա խոսքով, աշխատակցուհին ավելի ուշ է պարզել, որ վճարված 20 հազար դրամանոցը կեղծ թղթադրամ է: Ի դեպ, վզնոցի արժեքը 2100 դրամ է եղել եւ տվյալ երիտասարդը կեղծ թղթադրամի մանրադրամը վերցնելով էլ է օգտվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեսախցիկը ֆիքսել է երիտասարդի դեմքը, սակայն նա մինչ օրս չի հայտնաբերվել: Խանութի տնօրինությունը կարծում է, որ միայն իրենք չեն տուժել եւ առաջարկում է զգուշանալ տվյալ երիտասարդից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի