Գյումրիում տապալված Ջիվանի եւ Շերամի արձանները դեֆորմացվել են, կորցրել ձեռքն ու ոտքը. News.am
Գյումրիում այսօր՝ մարտի 13-ի գիշերը, ավտովթարի հետեւանքով տապալված «Ջիվանի եւ Շերամի» քանդակը լուրջ վնասներ է կրել: Քանդակի հեղինակ Արտուշ Պապոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանները կորցրել են ոտք ու ձեռքը, մի շարք վնասված տեղեր ունեն:
«Ձեռքերն են պոկվել, ճեղքվածքներ կան, մարմնի հատվածը դեֆորմացված է, ոտքն է պոկվել, գլուխը վնասված է, մանր շատ բաներ կան վնասված: Պետք է երկուսը իրար հետ համադրվի, այնպես արվի, որ հանկարծ դեֆորմացիաները իրար չխանգարեն»-ասաց Արտուշ Պապոյանը՝ նշելով, որ ինքը վնասվածքների վերաբերյալ վերջնական եզրակացություն կարող է տալ միայն արձանների վիճակն ավելի խորը ուսումնասիրելուց հետո:
Քանդակագործը նշեց, որ վնասի չափը կորոշի ԱՊՊԱ գործակալությունը, վերականգնման աշխատանքները կսկսվեն, երբ գործակալության եզրակացությունը պատրաստ լինի:
«Վերկանգնողական բարդ աշխատանք է լինելու: Ես դեռ ձեռք չեմ տվել, քանի որ իրավական փաստաթղթեր պետք է լրացվի, նայեն՝ ինչ աստիճանի վնասվածքներ են, ինչ գումարի չափով»- ասաց Արտուշ Պապոյանը՝ նշելով, որ արձանների վնասված հատվածները կամ պետք է վերականգնվեն, կամ նորը պատրաստվեն:չի տուժել:
Մանրամասներն` [url=http://news.am/arm/news/316528.html]այստեղ[/url]


