Ալյասկայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
                        ԱՄՆ Ալյասկայի ափերի մոտ վերջին 2 օրում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  Риа Нօвости-ն: 
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն` երկրաշարժի հզորությունը կազմել է 5,4 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ատկա քաղաքից 75 կմ հեռավորության վրա` 10 կմ խորությամբ:
Վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 4-րդ երկրաշարժն է: Ավելի վաղ Ատկա և Անկորիջ քաղաքների մոտակայքում երկրաշարժ էր տեղի ունեցել` 5,4, 6,4 и 4,9 մագնիտուդ հզորությամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

