Ալյասկայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ Ալյասկայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 5,8 մագնիտուդ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Անքոր Փոյնթ բնակավայրից 31 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 90 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: