Ալյասկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
                        Ամերիկյան Ալյասկա նահանգի հարավում այսօր 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 18:35-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեդաութ հրաբխից 71 կմ դեպի հարավ-արևմուտք: Հիպոկենտրոնը՝ 118 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

