3199 դիտում
21:14 11-03-2016
ՊՆ զինծառայողներին սոցիալական օգնություններ հատկացնելու ծրագրի շրջանակներում խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի առթիվ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի։
Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, որոշել են դիմել՝ այն ստանալու համար։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել, այդուհանդերձ, գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ և այրու միջև 29.06.2012թ. կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա վերջինիս փոխանցվել է 21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք ձերելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում՝ բաժանմունքի նախկին պետին հայտնաբերելու համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21010 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու