2630 դիտում
10:15 11-03-2016
«Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ Է. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. ««Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ Է։ Մեր տեղեկություններով, նրան չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ, նաև նախընտրական ցուցակներում։ Պատգամավորության վերջին ակորդները «վայելող», մի քանի կուսակցություն տեսած Հակոբյանն անգամ ընդդիմադիր, բոցաշունչ ելույթների հավես չունի։
Մեր տեղեկություններով նա իշխանական տարբեր խողովակներով իր «պատրաստակամությունն» Է հայտնել ծառայելու նրանց, սակայն ոչ մի տեղից արձագանք չի ստացել։ Հասկացել Է, որ իշխանությունից մերժված է, բայց դեռ վերջնականապես հույսը չի կորցրել։ Ասում են, հիմա էլ մտմտում է, թե որ ընդդիմադիր ուժին «կպնի», որ խորհրդարանում տեղ ունենա։ Բայց հարց Է՝ ո՞ր ընդդիմադիր ուժը կցանկանա ճամբարափոխի համարում ունեցողին տեսնել իր «թարմացված» շարքերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
13:24 03-02-2014
Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Թևան Պողոսյանը՝ խմբակցության քարտուղար
2789 դիտում
10:09 07-08-2014
Արթուր Բաղդասարյանը խորը ընկճախտի մեջ է. Ժողովուրդ
3168 դիտում
10:38 27-05-2017
Մարտուն Գրիգորյանը ընկճախտի մեջ է. չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ. «Ժամանակ»
Այս բաժնից
2092 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2206 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am