2557 դիտում
16:28 10-03-2016
Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին:
Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ և հաջողված:
Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարևորությունը` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այս ոլորտում դեռ անելիքներ կան. «Անելիքները դեռ շատ են, որոնք պետք է հասցնենք ավարտին: Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում, ինչը կրկնակի պատասխանատվություն ու հետևողական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ, կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Հրայր Անտոնյանը նշել է, որ կաշխատի արդարացնել քաղաքապետի վստահությունն ու կանի առավելագույնը ոլորտում առկա խնդիրներին շուտափույթ լուծումներ տալու ուղղությամբ: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
20:31 18-12-2019
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետն աշխատանքից ազատվել է
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր