Հանս-Յոահիմ Վատցկե. Տուխելը լիովին արդարացրեց մեր սպասելիքները
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն գնահատել է Տոմաս Տուխելի աշխատանքը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ամռանը մենք ուժեղացրինք մեր կազմը, իսկ ի դեմս Տուխելի ստացանք հիանալի մասնագետի:
Նա արդարացրեց մեր ակնկալիքները բոլոր առումներով, եւ ներկա պահին դա մեծ ուրախության առիթ է մեր համար», ասել է Վատցկեն:
Նշենք, որ «Բորուսիան» Բունդեսլիգայի 6 տուրերից հետո 16 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ երկու միավորով զիջելով «Բավարիային»: