Երկրաշարժ` Հայաստանի տարածքում. այն զգացվել է Ստեփանավանում
Այսօր՝ մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 եւ արեւելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


