66325 դիտում
15:07 08-03-2016
«Օրենքով գող» Լուկա Ալանիձեն, ով ամուսնացել է հայուհու հետ, ի՞նչ անակնկալ է մատուցել իր կնոջ միջոցով Զվարթնոցի ծերանոցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն իր կնոջ՝ Հեղինե Ղազարյանի միջոցով «Զվարթնոց» ծերանոցի տարեցների համար մարտի 8-ի կապակցությամբ անակնկալ է մատուցել. ծերերի համար հյուրասիրություն են կազմակերպել, ինչպես նաեւ ծաղիկներ եւ սպիտակեղեն նվիրել՝ ցույց տալու համար, որ նրանք անտեսված չեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հեղինե Ղազարյանը նշեց, որ ցանկացած ծնող ուշադրության կարիք ունի եւ կապ չունի՝ արյունակի՞ց է, թե՞ ոչ. ամեն ինչ պետք է արվի՝ նրանց օրը տոնի վերածելու համար, հատկապես այն տարեցների, ովքեր բախտի բերումով հայտնվել են ծերանոցում:
«Հուսով եմ՝ մեզ հաջողվեց նրանց ուրախացնել: Համենայնդեպս, այդ մասին խոսում էին նրանց անկեղծ ժպիտները եւ ոգեւորվածությունը»,-ավելացրեց «օրենքով գողի» կինը:
Հիշեցնենք, որ Ալանիձեի՝ Հայաստան գալու եւ այստեղ հաստատվելու պատճառը մեր հայրենակցուհին է եղել, ում հարսանիքներից մեկի ժամանակ տեսել է, սիրահարվել ու եկել է Հայաստան՝ նրա հետ ընտանիք կազմել: Սակայն 2015 թ-ին Լուկա Ալանիձեն արտաքսվեց Հայաստանից:
Ֆոտոռեպորտաժը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
176329 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
892 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
811 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
820 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ