Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր «Խորեմշահր» բալիստիկ հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր՝ «Խորեմշահր» անվանումով 2 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռը, որն ունակ է կրել մի քանի մարտագլխիկ։ Այդ մասին հայտնել է իրանական PressTv հեռուստաալիքը։
Հրթիռի արձակման տեսագրությունը հրապարակել է երկրիկ պետական «Իրանի Իսլամական Հանրապետության ձայնը» հեռուստաալիքի կողմից։
Չի հաղորդվում, սակայն, հրթիռի արձակման վայրն ու ժամանակը։
Նախօրեին Թեհրանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հրթիռը ներկայացվել էր հանրությանը։