211652_close_icon
views-count4876 դիտում article-date 09:12 08-03-2016

Զորեղ են Աստված` երկնքում, մայրը, կինը` երկրի վրա եւ հայ ազգի անկախությունը. Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Կանանց տոնի կապակցությամբ

Գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր, զորավար, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ. Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները: Այս գեղեցիկ տոնն է՛լ ավելի է արժեւորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Մարտի 8-ը գարնանային առաջին տոներից մեկը լինելով` նաեւ ազդարարում է կանաց միամսյակի սկիզբը: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման, օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում: Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաեւ՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդուն, մարտնչել է հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս անգամ հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին: Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով: Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար: Փա´ռք ձեզ: Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց եւ այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաեւ բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ համալրեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին սերժանտահրամանատարական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք, Ձեր զավակներով: Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ եւ ձեր մայրերի վրա մեծ վստահություն է դրված: Ջերմագին շնորհավորանքներ նաեւ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների կին աշխատակիցներին, բոլոր գործընկերների ընտանիքների կանանց ու աղջիկներին: Զորեղ են Աստված` երկնքում, մայրը, կինը` երկրի վրա եւ հայ ազգի անկախությունը: Մարտի 8-ի առիթով մեկ անգամ եւս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին»:

Նմանատիպ նյութեր