2813 դիտում
16:48 07-03-2016
ԼՂՀ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ. քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպումը
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի ու գումարտակների հրամանատարությունը, մարտական հերթապահությանը առնչություն ունեցող սպայակազմի և զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:
Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով, որում կարևորելով օրակարգային թեմաները, նաև անդրադարձ է կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի հետագա զարգացման հիմնական ուղղությունները:
Այնուհետև օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:
Խորհրդակցության ավարտին ի մի բերելով ռազմական խորհրդի ընթացքում հնչած զեկույցների, ելույթների և քննարկումների արդյունքները, մարտական հերթապահությանը անմիջականորեն ներգրավված սպայակազմի առաջարկությունները, Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է կատարված առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում:
Նմանատիպ նյութեր
4168 դիտում
16:57 18-01-2014
ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
1493 դիտում
20:04 12-04-2014
ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
Այս բաժնից
1186 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1144 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1174 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ