4225 դիտում
16:57 18-01-2014
ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
Երեկ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված 2013թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրել է քննարկվող ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ ըստ այդ համակողմանի վերլուծության ենթարկելով բանակի մարտական և զորահավաքային պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպման, սպառազինության ու տեխնիկայի շահագործման ու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման, թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփիչ խոսքով հանդես է եկել նաև ԼՂՀ նախագահը: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման, սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողներրի և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկ շեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերի վրա:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին, համաձայն ՊԲ հրամանատարի "2013թ. բանակային տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին" հրամանի, տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայությունները, զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, իսկ ծառայողական պարտականությունները գերազանց կատարած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պատվոգրերի, անվանական զենքի և դրամական ու նյութական խրախուսանքների:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
20:04 12-04-2014
ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
2861 դիտում
16:48 07-03-2016
ԼՂՀ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ. քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպումը
5060 դիտում
18:16 15-01-2016
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
Այս բաժնից
1093 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
997 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1033 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»