211652_close_icon
views-count2331 դիտում article-date 20:12 25-05-2018

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ. քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Նիստին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ հաշվետու և հարակից զեկույցներում մատնանշվել է, որ մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեխնիկական նոր հնարավորությունների ներդրմանն ուղղված աշխատանքները: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր