211652_close_icon

Սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով

views-count3101 դիտում article-date 21:23 05-03-2016
Սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։ Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։ Հասարակական սննդի ձեռնարկություններում սանիտարական խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

Նմանատիպ նյութեր