Երեւանի «Աչաջուր» ռեստորանային համալիրում հաճախորդներին նաեւ պոռնիկներ են առաջարկել
Մարիամ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Արին Բերդ 13/1 և 13/3 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանահյուրանոցային համալիրի փաստացի տնօրեն` գույքային օգուտ ստանալով նպաստել է երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաև նշված հաստատությունը օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Խափանման միջոց ընտվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: