211652_close_icon
views-count10696 դիտում article-date 12:34 05-03-2016

Նախագահն այցելել է Երևանի մետրոպոլիտեն, այնուհետև ներկա է գտնվել «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով նախորդ վեց տարիներին իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները: Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի և մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել է դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը: «Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Նախագահը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր