211652_close_icon

Վերին Դվին գյուղում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

views-count782 դիտում article-date 11:58 05-03-2016
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 4-ին, ժամը 19-ին Վերին Դվին գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված, նախկինում դատված Յաշա Նիկալաևը, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 166 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր