Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 3-ից 4-ը)
                        Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: 
Բացահայտվել է գողության և խարդախության` 6-ական, ապօրինի ծառահատման` 2, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

