Կակա. Մեսին հանճար է, իսկ Ռոնալդուն` ժամանակակից ֆուտբոլի սրբապատկերը
«Օրլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Մեսին հանճար է, Ռոնալդուն` ժամանակակից ֆուտբոլի յուրօրինակ սրբապատկերը: Ռոնալդուն շատ ուժեղ ֆուտբոլիստ է, որը հիանալի տիրապետում է երկու ոտքով և հրաշալի խաղում գլխով: Նա գործնականում թերություններ չունի, այդ իսկ պատճառով մարմնավորում է ժամանակակից ֆուտբոլը:
Ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ իրենց սերնդի ֆուտոլում մեծ հետք են թողել: Երկուսն էլ ականավոր մարզիկներ են», ասել է Կական: