211652_close_icon
views-count2611 դիտում article-date 20:57 03-03-2016

«Վերդերի» հարձակվողը Բունդեսլիգայի պատմության ռեկորդ է սահմանել. տեսանյութ

«Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել: Պերուացին դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում: Պիսարոն 37 տարեկան և 5 ամսեկան հասակում երեք գոլ է խփել «Բայերին»` Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում: Ընդ որում, երեք գոլն էլ Պիսարոն խփել է 2-րդ խաղակեսում: Ուշագրավ է, որ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Վերդերի» խաղացողին: Մանֆրեդ Բուրգսմյուլերը 1980-ականների կեսերին հեթ-տրիկ էր արել, երբ դեռ չէր լրացել նրա 36-ամյակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր