«Բավարիան» Բունդեսլիգայի պատմության ևս մեկ ռեկորդ սահմանեց. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Ինգոլշտատդին», Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության հերթական ռեկորդը սահմանեց:
Մյունխենցիները այս հաղթանակից հետո ձմեռային արձակուրդներին առաջատարի կարգավիճակով կգնան, քանի որ առաջին խաղաշրջանի վերջին տուրից առաջ «Բավարիան» 8 միավորով գերազանցում է Դորտմունդի «Բորուսիային»:
Այսպիսով, «Բավարիան» դարձավ Գերմանիայի առաջնության պատմության մեջ առաջին ակումբը, որը 5-րդ անգամ անընդմեջ մրցաշարի առաջին խաղաշրջանն ավարտում է 1-ին տեղով:
2011/12 մրցաշրջանում մյունխենցիները ի վերջո չեմպիոնի տիտղոսը զիջեցին «Բորուսիային», սակայն դրանից հետո երեք տարի անընդմեջ չեմպիոն են դարձել:
[b]Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
[/b]«Բավարիա» - «Ինգոլշտադտ»՝ 2:0
Ռոբերտ Լևանդովսկի, 65, Ֆիլիպ Լամ, 75