Գերմանիա. Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Բավարիային».
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Հաղթականը գոլի հեղինակ դարձավ «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգը:
Նշենք, որ սա Բունդեսլիգայի այս մրցաշրջանում «Բավարիայի» առաջին պարտությունն էր: Այս խաղից հետո «Բորուսիան» 21 միավորով «Հերտայի» և «Քյոլնի» հետ կիսում է 3-5-րդ տեղերը: «Բավարիան» 24 միավորով 2-րդն է, իսկ ահա առաջատարը այս մրցաշրջանի գլխավոր սենսացիա հանդիսացող «Լեյպցիգն» է` 27 միավոր: Սա արտառոց իրավիճակ է, հաշվի առնելով, որ «Լեյպցիգը» ընդամենը 5 տարի առաջ է ստեղծվել, իսկ այս տարի իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Բունդեսլիգայի մրցաշարին:
[b]Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
[/b]
«Բորուսիա» (Դորտմունդ) - «Բավարիա»՝ 1:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 11