Մոսկվայի բարձրահարկ կայանատեղիի 4-րդ հարկից մեքենան «թռիչք է կատարել» ներքև. կա 2 վիրավոր. տեսանյութ
                        Մոսկվայի Մարշալ Պռոշլյակովի փողոցում գտնվող բարձրահարկ ավտոկայանատեղիներից մեկում  ավտոմեքենան 4-րդ հարկից «թռիչք է կատարել» ներքև և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Միջադեպի հետևանքով ավտոմեքենայի ուղևորն ու վարորդը արգելափակվել են մեքենայում: Նրանց դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները և մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


