6932 դիտում
15:16 01-03-2016
Հանրապետության տարածքին Իրաքից մոտենում է տաք օդի նոր ալիք
Այս տարվա փետրվարը բացառիկ էր նախ այն առումով, որ փետրվարի 15-ից սկսած մինչև օրս օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 8-12 աստիճանով: Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջին 10 օրերին նույնիսկ գիշերը Արարատյան դաշտում և Երևանում բացասական ջերմաստիճաններ չեն գրանցվել: Երեկ ցերեկը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվեց +18...+20 աստիճան տաքություն, որը կրկին գերազանցեց 1986 թվականին գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանը՝ մոտ 2-3 աստիճանով:
Այսօր հանրապետության տարածքին արդեն Իրաքից մոտեցել է տաք օդի նոր ալիք և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը գտնվելու է այդ տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-4-ին՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում հասնելով +24...+25-ի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +22...+23 աստիճանի:
Առաջիկա օրերին հանրապետության հովտային գոտիներում նաև կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում:
Ինչ վերաբերվում է ցրտահարության վտանգին, ապա պետք է ասեմ, որ ներկա պահին դա հնարավոր չէ կանխատեսել, միայն հստակ կարող եմ պնդել, որ առաջիկա 10 օրերին ջերմաստիճանի լուրջ անկումներ չեն կանխատեսվում:
Մարտ ամիսը կանխատեսվում է կլիմայական միջին ցուցանիշներից տաք և տեղումնառատ, սակայն դա բնավ չի նշանակում, որ առանձին օրերին ջերմաստիճանի նվազում չի լինելու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
24619 դիտում
19:45 21-12-2015
Հանրապետության տարածքին մոտենում են տաք օդային հոսանքներ
8235 դիտում
10:09 07-08-2015
Հայաստանին մոտենում է տաք օդի նոր ալիք, ջերմաստիճանը կրկին կբարձրանա +40-ից. ՀԺ
1905 դիտում
13:00 14-08-2019
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիք. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար