Հայաստանին մոտենում է տաք օդի նոր ալիք, ջերմաստիճանը կրկին կբարձրանա +40-ից. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Ըստ մեր հավաստի աղբյուրների, մեր հանրապետության տարածքին է մոտենում տաք օդի նոր ալիք, որն իր հզորությամբ ոչնչով չի զիջում օգոստոսի 1-ին արաբական անապատներից Կովկաս ներթափանցած ալիքին: Ջերմաստիճանը կրկին կբարձրանա +40-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, իսկ վաղվանից, պայմանավորված համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցման հետ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մասնավորապես՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում նվազումն ավելի զգալի կլինի՝ մոտ 7-8 աստիճան»: