Ղազախստանի ու Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Չինաստանի ու Ղազախստանի սահմանին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի սեյսմոլոգիական փորձամեթոդաբանական վարչությունը:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալմա Աթայի ժամանակով ժամը 00:37-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթայից 289 կմ դեպի արևելք, հիպոկենտրոնը՝ 25 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում: