211652_close_icon

Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1836 դիտում article-date 15:16 02-01-2022
Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում կիրակի գրանցվել է 5.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ։

Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը ՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությունը։ 
 
Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել Լիցզյան քաղաքում։ Էպիկենտրոնը գտնվել է Նինլանում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Լիցզյանում ապրում է ավելի քան 1,2 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր