211652_close_icon

Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ

views-count1651 դիտում article-date 23:43 10-02-2023
Ղազախստանի սեյսմոլոգիական կայանների ցանցը Ռուսաստանի հետ սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական գործակալությունը։

Երկրաշարժը գրանցվել է Աստանայի ժամանակով ժամը 18:35-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 928 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր