Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Փետրվարի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 105 շենքի վերելակում 12 տարեկան երեխա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Մ.-ին (ծնվ. 2004թ.) դուրս են բերել վերելակից:
***
Փետրվարի 28-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Սահյան փողոցի թիվ 67 տան վատառողջ բնակիչ Գ. Գ.-ին (ծնվ. 1933թ.) նախասրահից հյուրասենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: