211652_close_icon
views-count2160 դիտում article-date 10:41 20-05-2015

Դիեգո Սիմեոնե. Անչելոտիի հանդեպ վերաբերմունքը անամոթություն է

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր աջակցությունն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որը մոտակա օրերս կարող է հեռացվել ակումբից: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդպես վերաբերվել մարզչի: Եթե դա լինեիր ինչ որ անհայտ մարզիչ, դեռ կարելի էր հասկանալ: Բայց այդ մարդը ձեր համար Չեմպիոնների լիգա է նվաճել, ու հիմա կարծես դրա մասին մոռացել են: Այս տարի Չեմպիոնների լիգան չստացվեց, Իսպանիայի առաջնությունում միայն երկրորդ տեղն է: Բայց դա էլ կայունության լավ ցուցանիշներ են: Թե՞ «Ռեալից» բացի, աշխարհում ոչ մի այլ ակումբը չի կարող լավագույնը լինել: Եվ «Բարսելոնան», և «Յուվենտուսը» արժանի էին հարգանքի, դրանք իրենց երկրների չեմպիոններն են, ֆուտբոլային Եվրոպայում հեղինակություն են վայելում: Ես Անչելոտիի երկրպագուն չեմ, ոչ էլ նրա փաստաբանը, պարզապես գտնում եմ, որ նրա հանդեպ վերաբերմունքը անամոթություն է: Չեմ կարծում, որ Անչելոտին մեղավոր է, որ «Ռեալը» այս տարի մնաց առանց տիտղոսների: Եթե մարզիչներին փոխեն ձեռնոցների պես, կայուն արդյունքներ չեն լինի, չեն լինի գաղափարներ և թիմի միջուկ: Իսկ դա այսրոպեական տիտղոսից ավելի կարևոր է», նշել է Սիմեոնեն:

Նմանատիպ նյութեր