Իսպանիա. Կրիշտիանու Ռոնալդուի բենեֆիսը մադրիդյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին` «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև:
Հանդիպումը չարդարացրեց սպասելիքները: «Արքայական» ակումբը հիանալի խաղ անցկացրեց և 3:0 հաշվով հաղթեց Սիմեոնիի թիմին: Հանդիպման հերոսը դարձավ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հեթ-տրիկ ձևակերպեց:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 30 միավոր և ավելի մեծացրեց առավելությունը 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայից»: Զիդանի թիմն ունի 30 միավոր, կատալոնացիները` 26: «Ատլետիկոն» 21 միավորով 5-րդն է:
[b]Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
[/b]
«Ատլետիկո» - «Ռեալ»՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 23, 71 (11մ), 78