Դեղին ծովում նավեր են բախվել. կան անհայտ կորածներ
Դեղին ծովում այսօր առավոտյան 2 նավեր են բախվել իրար, ինչի հետևանքով նրանցից մեկը խորտակվել է, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ 10 մարդ անհայտ կորել է: Բախումը տեղի է ունեցել «Սինժի-6» և ձկնորսական «Լուցզյանոյու-609668» նավերի միջև: Դեպքի ժամանակ ծովում տեսանելիությունը շատ ցածր է եղել:
Փրկարարները շարունակում են նավի անձնակազմի անդամների որոնման աշխատանքները: