Ադրիատիկ ծովում առեւտրային նավեր են բախվել
Ադրիատիկ ծովում՝ Ռավեննա քաղաքի նավահանգստից ոչ հեռու, երկու առեւտրային նավեր են բախվել, որոնցից մեկը խորտակվել է:
Մի քանի մարդ անհայտ կորած է համարվում, մոտ 11 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել:
Նավերից մեկը կրել է Թուրքիայի եւ Բելիզի դրոշները: