211652_close_icon
views-count29369 դիտում article-date 22:10 26-02-2016

«Եթե ուզում են, թող գան, իմ մոտ 50 հազար դրամ է վարձավճարը». Աշոտ Աղաբաբյանը՝ «Մալաթիայի» առևտրականներին. 1in.am

Այսօր «Մալաթիա» տոնավաճառում[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/26/78076/] ցույցի ելած առևտրականները,[/url] որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից: Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ «Մալաթիա» տոնավաճառից, եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց: Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160-ի փոխարեն, քանի որ առևտուր չկա, ու իրենք չեն կարողանում աշխատել: Բարկացած որոշ աշխատակիցներ առաջարկեցին գնալ «Հրազդան» տոնավաճառ: «Ժամանակին «Մալաթիան» առաջարկել է արտակարգ պայմաններ, հիմա էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ: Պայմաններ գոյություն ունեն, եթե էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան»,- մեզ հետ զրույցում ասաց «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար է վարձավճարը»: Աղաբաբյանի խոսքով՝ առևտրով զբաղվողների բողոքի պատճառն այն է, որ տոնավաճառներում առևտուրը շատ նվազել է, «որովհետև բացվեցին գիգանտներ և սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներից առևտուրը գնալով պակասում է»: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է, որ ինքը 50 հազար դրամ վարձավճար է սահմանել, իսկ «Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում է՝ չի կարող իջեցնել վարձավճարները, Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ արդեն իրան հարցրեք, ինձ մի հարցրեք»: Անցյալ տարի սնանկացած «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել: Նշենք նաև, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աշոտ Աղաբաբյանը, տոնավաճառից ստացված եկամուտը մշտապեսս ուղղվել է «Հրազդան» մարզադաշտի պահպանությանն ու վերանորոգմանը: Աղբյուրը` [url=http://www.1in.am/1851327.html]1in.am[/url]

Նմանատիպ նյութեր