1291 դիտում
21:33 26-02-2016
Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքում է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետտո
Փետրվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:
Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենը:
Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմներին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին ԱԻ նախարարության հետ ակտիվ համագործակցության համար` նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այս կառույցի հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում իրականացվել են բազում արդյունավետ ծրագրեր:
- 2015 թ. սեպտեմբերին մեր քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Երբ 2012-13 թթ. խոսում էինք այդ մասին, դա հեքիաթ էր թվում՝ բարդ պահանջների պատճառով: Սակայն, նաև ՄԱԿ-ի աջակցությամբ մենք հաղթահարեցինք այդ պատնեշը: Եթե մեկս մյուսին նեցուկ չլինենք, խոշոր աղետների դեմ պայքարը շատ դժվար կլինի: Այս համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Հայաստանն, իրոք, ունի հզոր արտակարգ իրավիճակների նախարարություն և մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած պետության,- հավելեց նախարար Ա. Երիցյանը:
Շնորհավորելով համաձայնագրի կնքման կապակցությամբ` Բ. Բուզետտոն մեծապես կարևորեց այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետայսու պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով:
- Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի և ճանաչման, քանի որ այն այժմ դասվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր և օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաև շնորհիվ նախարար Ա. Երիցյանի առաջնորդության և ձեր բոլորի համատեղ ջանքերի:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով` համաձայնագիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց դրա բացակայության պարագայում Ինդոնեզիայի ցունամիից հետո միջազգային թիմերի մուտքն այդ երկիր մեծ խնդիրներ առաջացրեց:
Նմանատիպ նյութեր
2301 դիտում
15:32 30-01-2018
Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1714 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am