11613 դիտում
12:56 26-02-2016
Ինչ վիճակում է 2 տարի առաջ Ադրբեջանում հայտնված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված ռազմագերի Արսեն Բաղդասարյանը եւ ինչ են Հայաստանից փոխանցել նրան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նաեւ նշեց, որ Արսենի հետ փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Սակայն առողջական վիճակի մասին հարցին ինֆորմացիա չփոխանցեց՝ նշելով, որ նման հարցերը քննարկում են իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ:
«Թեեւ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է եւ այցելության նպատակը նաեւ նրա առողջական վիճակին ծանոթանալն է»,- ավելացրեց Զ. Ամատունին:
Հիշեցնենք, որ ռազմագերի Արսենը 2014թ. դեկտեմբերի 26-ին է հատել շփման գիծը։ Նրան ադրբեջանական իշխանությունները դատապարտել են 15 տարվա ազատազրկման։
Նմանատիպ նյութեր
13737 դիտում
19:32 22-07-2021
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
2094 դիտում
14:18 23-07-2021
Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1345 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով