211652_close_icon

Իրանում խորհրդարանական ընտրություններ են

views-count1959 դիտում article-date 10:35 26-02-2016
Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է Reuters-ը: Խորհրդարանի 290 պատգանավորական աթոռի համար կպայքարեն շուրջ 5000 թեկնածուներ: Իրանի խորհրդարանը զգալի ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, վերջին խոսքը այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդինն է, ով ներկա պահին այաթոլահ Ալի Խամենեին է: Զուգահեռաբար սկսվել են Իրանի Փորձագետների խորհրդի 5-րդ կազմի ընտրությունները, որը հատուկ պետական մարմին է համարվում: Փորձագետների խորհրդի կազմում 55 աստվածաբաններ կան՝ իսլամի իրավունքի գիտելիքներով: Նրանց իրավունք է վերապահված արտակարգ դեպքերում ընտրել երկրի գերագույն հոգևոր առաջնորդին:

Նմանատիպ նյութեր