Facebook-ը Like կոճակի նոր տեսակներ է առաջարկում
Facebook ընկերությունը տարբեր երկրներում երկարատև փորձարկումներից հետո Like կոճակի նոր տեսակներ է առաջարկում, որոնց միջոցով հնարավոր կլինի արտահայտել տպավորությունները:
Նոր Like կոճակը ներառում է 5 տարբեր կոճակներ, որոնցից յուրաքանչյուրի քանակը հաշվվում է առանձին: Տվյալ պահին այս նոր կոճակները փորձարկվում են մի քանի երկրներում և շուտով հասանելի կլինեն բոլորի համար:
Reactions նոր կոճակները արդեն հասանելի են մի շարք երկրներում: