211652_close_icon
views-count1660 դիտում article-date 17:51 23-02-2016

Դեսպան Եգանյանի հանդիպել է Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարարի հետ

Փետրվարի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարար Ջոն ՄկՔալըմի հետ: Ընդգծելով Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը` դեսպանը տեղեկացրեց նախարարին, որ ամեն տարի Կանադայի մի քանի հազար քաղաքացիներ այցելում են Հայաստան, և նրանք զգում են դեսպանության հյուպատոսական ու ներգաղթային ծառայությունների կարիքը: Կողմերն նաև անդրադարձան վերջերս Կանադա ժամանող փախստականներին վերաբերող մի շարք հարցերի: Նախարար ՄկՔալըմը նշեց, որ քաջատեղյակ է Կանադա ժամանող սիրիահայերին առնչվող խնդիրներին: Նա նշեց, որ Կանադայի կառավարությունը իրականացնում է բազմաթիվ օգնության ծրագրեր, որոնք, մասնավորապես, ուղղված են փախստականների սոցիալական կեցության բարելավմանը: Դեսպան Եգանյանը իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կառավարության աջակցության համար: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև առկա վիզային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Դեսպան Եգանյանն ամփոփեց 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Քննարկվեցին նաև 2015թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:

Նմանատիպ նյութեր