211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:40 07-04-2016

Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարարի հետ

Ապրիլի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամ Աբդելշահիդի հետ: Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին ներկայացրել է Հայրենիք-Սփյուռք համագործակցության, օտար երկրներում հայապահպանության, համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու և Հայրենիքի բարգավաճմանը նպաստելու նպատակով համազգային ներուժը մոբիլիզացնելու Հայաստանի հարուստ փորձը: Քննարկվել են ՀՀ Սփյուռքի և ԵԱՀ ներգաղթի և արտագաղթածների նախարարությունների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Նախարարը դեսպանին ներկայացրել է առաջիկայում Կահիրեում տարբեր երկրների սփյուռքի և արտագաղթածների նախարարների խորհրդաժողով հրավիրելու ծրագիրը: Երկուստեք ընդգծվել է Եգիպտոսի հանրային կյանքում եգիպտահայ համայնքի ավանդաբար ունեցած նշանակալի ներդրումը: Դեսպան Մելքոնյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է բարեկամ Եգիպտոսին Հայոց ցեղասպանությունը վերապրած իր հազարավոր զավակներին ապաստան տրամադրելու, ինչպես նաև իրենց համար լիարժեք ինտեգրման պայմաններ ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր