211652_close_icon
views-count6630 դիտում article-date 21:25 18-05-2017

ՀՀ դեսպան Եգանյանի գլխավորությամբ Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Մայիսի 15-ին Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ: Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկկողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը: Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը:

Նմանատիպ նյութեր