211652_close_icon
views-count2307 դիտում article-date 14:37 23-02-2016

ԼՂՀ-ում անցկացվել են երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ

2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ, փոխանցում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Իրականացված միջոցառումների ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զորգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը: Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր