211652_close_icon
views-count1943 դիտում article-date 23:59 22-02-2016

Լիլեհամերը հրաժեշտ տվեց պատանի օլիմպիականներին. տեսանյութ

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում պաշտոնապես ավարտվեցին երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը: Օլիմպիական ավանի հենց կենտրոնում տեղակայված սրահում կայացած փակման արարողությանը մասնակցում էին միայն մարզիկները, պաշտոնական հյուրերը և կամավորները: Քաղաքի բնակչության համար Լիլեհամերի կենտրոնում մեծ էկրանի միջոցով ցուցադրվում էր ավանում անցկացվող արարողությունը: Արարողության մեկնարկին ցուցադրվեց անցած 10 օրերի մասին պատմող տեսանյութ: Այնուհետ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի մասնակցությամբ օլիմպիական դրոշը փոխանցվեց շվեյցարական Լոզան քաղաքի քաղաքապետին, որտեղ կկայանան 2020 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը: «Հեռանալով՝ ձեզ հետ դեպի ձեր տները և ձեր ընկերներին տարեք օլիմպիական ոգին: Եվ հիշեք, որ միասին մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել»,- դիմելով մարզիկներին` շեշտեց ՄՕԿ-ի նախագահը: Երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր