211652_close_icon
views-count126619 դիտում article-date 19:52 22-02-2016

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Hummer մակնիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարող կասկածյալը հեռացել էր սպանության վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել են Hummer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/22/77695/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի և Գուգարքի բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները սպանության վայրում հայտնաբերել էին նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ: *** 23/02/2016թ. 12:30 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ [color=#EF2929]այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շախվերդյանի գլխավորությամբ: Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ ընթերակաների և ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեագետ Արթուր Առաքելյանի մասնակցությամբ HUMMER մակնիշի ավտոմեքենայում զննություն են կատարում և մեքենայի մեջ՝ ուղևորի հետևի նստարանի մոտ հայտնաբերվեց ՏՏ տեսակի ատրճանակի փամփուշտ, որը ընթերակաների ներկայությամբ քննիչի որոշմամբ առգրավվեց: Ողջ գիշեր Լոռու մարզի ոստիկանները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները ուժեղացված հսկողություն են իրականացնել և շարունակում են այն Վահագնի գյուղում, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի տարածքում և դրան հարակից մի քանի շինություններում, քանի որ ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ չի բացառվում, որ սպանվածի հարազատները փորձեն հրդեհել շինությունները:[/color] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր