211652_close_icon
views-count1708 դիտում article-date 13:59 22-02-2016

Սաուդյան Արաբիայում սկսվել է Իրանի օգտին 32 լրտեսողների դեմ դատավարությունը

Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկել է Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 32 կասկածյալների դեմ դատավարական գործընթացը, հաղորդում է Reuters-ը: Կասկածյալներից 30-ը Սաուդյան Արաբիայի, 1-ը՝ Իրանի և 1-ը՝ Աֆղանստանի քաղաքացիներ են: Նրանց մեղսագրվում են Իրանի հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկատվության փոխանցում՝ սաուդյան թագավորության տնտեսական շահերի համար սպառնալիքների ստեղծում, սպառնալիք՝ ազգային միասնությանը և միջդավանական հակամարտությունների հրահրում: Նրանց մեղադրանք կներկայացվի պետական դավաճանության հոդվածով: Մեղադրյալները ձերբակալվել են 2013 թվականին:

Նմանատիպ նյութեր