Սաուդյան Արաբիայում հակածխախոտային ակցիա է սկսվել
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը համատարած հակածխախոտային ակցիա է սկսել, որը կտևի մեկ ամիս:
Ակցիայի շրջանակներում առևտրի կենտրոններում շրջիկ կլինիկաներ են տեղադրվել: Դրանցում աշխատում են կամավոր բժիշկներ: Ամեն օր նրանց են դիմում մոտ 30-40 ծխողներ՝ հետազոտվելու խնդրանքով: Ամբողջական հետազոտությունից հետո բժիշկները նրանց բացատրում են ծխելու վնասակարության և հետևանքների մասին:
Այդ կլինիկաներում բոլոր նրանց համար , ովքեր ցանկանում են դադարեցնել ծխելը, հոգեբանները անվճար խորհրդատվություն են տալիս և առաջարկում են անվճար բուժում: Բուժման շրջանակվերում հիվանդին տրամադրվում է նաև անվճար դեղորայք: Ակցիայի շրջանակներում քաղաքներում հակածխախոտային բնույթի պաստառներ են փակցվել:
Ըստ վիճակագրության՝ ամեն տարի Սաուդյան Արաբիայի բնակիչները 15 միլիարդ տուփ ծխախոտ են սպառում: